Thank You For Your Order!

We will contact You via provided email

Շոկոլադի իրական համը մեկ սալիկի մեջ

ԴՐԻՄ® ՇՈԿՈԼԱԴ

Ընտանեկան սիրով  

ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԴԻԶԱՅՆ

Մեր շոկոլադները, ունենալով չկրկնվող դիզայն, կարող են համապատասխանել նույնիսկ ամենաքմահաճ գնորդի սպասելիքներին։ Առկա են ադամանդաձև, կլոր և սալիկավոր շոկոլադներ։ Հարմար են ցանկացած առիթի համար. պարզապես վերցրեք մեր շոկոլադը, և վստահ եղեք, որ ձեր սիրելիները կգնահատեն այն։

ՀԱՄԵՂ ԵՎ ԱՌՈՂՋԱՐԱՐ

Կարո՞ղ եք պատկերացնել համեղն ու առողջը մի սալիկի մեջ խտացված։ Մեր շոկոլադը լի է չորամրգերով, վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով։ Նույնիսկ փոքր քանակությամբ մուգ շոկոլադը կարող է լինել առողջ սննդակարգի կարևոր բաղադրամասը։ Բոլոր այս օգտակար հատկությունները դուք կստանաք՝ վայելելով մեր շոկոլադի անկրկնելի համը։

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՄ

Մեր շոկոլադների յուրահատուկ համը կջերմացնի ձեր հոգին՝ կրեմային, հալվող, քաղցր, բուրումնավետ, մրգային, ընդեղենային։ Այս բոլոր բառերն էլ անգամ չեն կարող նկարագրել մեր շոկոլադի իրական համը։ Եթե սիրում եք ծիրանաչիր, սև սալորաչիր կամ պնդուկ՝ շոկոլադի հետ, ապա միանշանակ պետք է փորձել անզուգական ԴՐԻՄ շոկոլադը։

ԱՆՍԱՀՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փնտրում եք անմոռանալի նվե՞ր։ ԴՐԻՄ շոկոլադը պատրաստ է օգնել ձեզ։ Մեր կաթնային և մուգ շոկոլադները կարող են լինել կատարյալ նվեր ցանկացած իրադարձության համար։

ՁԵՌԱԳՈՐԾ ՇՈԿՈԼԱԴ

Առաջին կարգի շոկոլադի հաջողության գրավականն է մանրակրկիտ աշխատանքն ու բավարար ժամանակը։ Այդ պատճառով մեր ձեռագործ շոկոլադները նաև առողջարար են։ Մենք օգտագործում ենք միայն բնական բաղադրիչներ, որոնք հարուստ են հզոր հակաօքսիդանտներով՝ գերազանցելով բազմաթիվ այլ սննդամթերքներ։

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱՆՔ

ԴՐԻՄ շոկոլադը ճանաչված է աշխարհի տարբեր անկյուններում ոչ միայն իր փաթեթավորման, այլ նաև իր յուրահատուկ համի շնորհիվ։

Մեզ ճանաչելու ամենաարագ ճանապարհը

     ԲԵՌՆԵԼ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԴՐԻՄ®

Շոկոլադ

Image

Մենք հավատարիմ ենք մեր կողմից սահմանված բարձր որակի չափանիշներին, երբ կյանք ենք տալիս մեր սրտից բխող աշխատանքին։ Մեր արտադրության մեջ ներդրված սերը և ոգևորությունը եզակի են. յուրաքանչյուր բաղադրիչ ընտրվում է խնամքով և մանրամասն մոտեցմամբ։ Մեր բոլոր արտադրանքները ձեռագործ են՝ պատրաստված ընտանիքին բնորոշ ջերմությամբ և հոգատարությամբ։ Մնացեք մեզ հետ և բացահայտեք ԴՐԻՄ շոկոլադի իրական համը՝ վայելելով մեր տեսականու նոր բազմազան առաջարկները։ Ստացեք ձեր օրվա ուրախության չափաբաժինը Դրիմի հետ։

Image

ԴԱՐՁԵ՛Ք ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ

Միացե՛ք մեր սոցիալական ցանցին

ԱՊՐԱՆՔՆԵՐ

29

Ապրանքներ

2

Վկայական

2

Շոկոլադի Տեսակ

1

Ծագման Երկիր