Thank You For Your Order!
We will contact You via provided email
ԴՐԻՄ® ՍՈՒՐՃ
Առաջարկում ենք շատ յուրօրինակ, նամակի ծրարի տեսքով փաթեթավորում, որի մեջ կգտնեք սուրճի եզակի համը։ Մեր սուրճը իդեալական է թե՛ ամենօրյա օգտագործման, և թե՛ նվերի համար։
Սուրճը պարունակում է հակաօքսիդանտներ և այլ ակտիվ նյութեր, որոնք կարող են նվազեցնել տարբեր հիվանդությունների ձեռքբերման ռիսկը:
Առաջարկում ենք երեք տեսակի սուրճ՝ արաբիկա, ռոբուստա-արաբիկա և ռոբուստա: Մեր ռոբուստա սուրճն ունի անկրկնելի թարմացնող համ՝ ինչ-որ տեղ չեզոքի և կոշտության միջև, մինչդեռ արաբիկա սուրճն ունի համային լայն տեսականի, որը տատանվում է քաղցր-փափուկից մինչև սուր-թթու:
Կատարյալ առավոտի սկիզբը մեկ բաժակ անուշաբույր թամացնող սուրճն է, ցանկացած թեժ առօրյայի ամենասիրելի հատվածը սուրճով ընդմիջումն է, ցանկացած երեկոյի հիմքում ընկած է մեկ բաժակ որակյալ սուրճ՝ սիրելի քաղցրավենիքով, որը կարող է նաև լինել նախընտրելի նվեր ցանկացած առիթի համար։
Մենք ձեռք ենք բերում լավագույն սուրճի հատիկները՝ մեծ ջանք գործադրելով համերի պահպանման համար, որպեսզի յուրաքանչյուր փաթեթ առավելագույնս հաճելի լինի սպառողի քիմքին։
Մեր սուրճը ընդունվել է ամբողջ աշխարհում ոչ միայն իր եզակի դիզայնով, այլ նաև իր անուշաբույր համերով։
Մենք հակված ենք բարձր որակի ստանդարտներին, որոնք սահմանել ենք մեզ համար, երբ սկսեցինք գործունեություն ծավալել։ Սերը և ոգևորությունը, որ մենք ներդնում ենք մեր աշխատանքում, անտրտում են, և դրա շնորհիվ սուրճն ընտրվում է տեխնոլոգիական ամենաճշգրիտ մանրակրկտությամբ։ Ամենակարևորն այն է, որ բոլոր մեր արտադրանքները ունեն բարձր որակ, պատրաստված են խնամքով և սիրով։ Մնացեք մեզ հետ և բացահայտեք իրական սուրճի համը։