Thank You For Your Order!
We will contact You via provided email
202® ՉՈՐ ՋԻՆ
Մեր հատուկ ապակե շշերի վինտաժ, պրեմիում և նրբագեղ դիզայնը կզարդարի ձեր սեղանը ցանկացած առիթի ժամանակ։ Սա ոճի և նրբագեղության մասին է։ Անկախ նրանից՝ ծննդյան խնջույք է, թե՝ ընտանեկան հավաքույթ, մեր ջինը կատարյալ ընտրություն է։
Համեմատած այլ ալկոհոլային խմիչքների հետ, ջինն ունի էականորեն ցածր կալորիականություն՝ յուրաքանչյուր չափաբաժնում պարունակում է միայն 96 կալորիա։ Թեթև խմիչքների՝ տոնիկի կամ առանց շաքար լիմոնադի հետ համադրությունը թույլ է տալիս պահպանել կալորիաների ցածր մակարդակը։ Եթե դուք հետևում եք ձեր՝ օրվա ընթաքում ընդունած կալորիաներին, ջինը իդեալական ընտրություն է՝ ցածր շաքարի պարունակությամբ։
Ջինի հիմնական համը գալիս է գիհու հատապտղից, որն ունի սուր և թարմ համ։ Սոճու համը կազմում է ջինի հիմքը, բայց ժամանակակից բաղադրատոմսերն ունեն նաև ցիտրուսների, ծաղիկների, թեյի տերևների և բազմաթիվ այլ յուրահատուկ բաղադրիչների համադրություններ:
Ջինն այն ալկոհոլային խմիչքն է, որը կարելի է օգտագործել բազմազան եղանակներով։ Այն օգտակար կլինի այլ խմիչքների հետ համադրելու համար, թթու համը մեղմացնելու հոյակապ միջոց է։ Ջինի և տոնիկի համադրությունը կատարյալ է խմիչքների աշխարհում, այլ համադրություներով կոկտեյլներ պատրաստելու համար ևս լայն կիրառություն ունի։ Ջինը լայնորեն կիրառվում է ոչ միայն խմիչքների պատգրաստման, այլև հրուշակագործության մեջ՝ հավելելով հրաշալի համ։
Ջինը հիանալի համադրվում է կարրի ուտեստի հետ, քանի որ այս համերն ամբողջացնում են միմյանց։ Առաջին հայտնի համադրությունը, որը եղել է 1731 թվականին՝ ջին և կոճապղպեղ, դեռևս լայնորեն օգտագործվում է տարատեսակ խոհանոցներում։ Ջինը և տոմատի հյութը նաև կատարյալ այլընտրանք են Bloody Mary կոկտեյլին։
Մեր չոր ջինն ընդունվում է ամբողջ աշխարհում՝ ոչ միայն իր պրեմիում դիզայնի, այլ նաև իր անուշաբույր համի շնորհիվ։