Thank You For Your Order!

We will contact You via provided email

Իսկական Շոկոլադը Գալիս Է Տարբեր Ձևերով

ԷՆՑՈ ՉՈԿՈԼԱԴ ՓՈԴՍ® 

Քաղցր Ուրախություն Մեկ Պարկուճի Մեջ 

ՁԵՌԱԳՈՐԾ ՈՐԱԿ

ԷՆՑՈ ՉՈԿՈԼԱԴ ՓՈԴՍ® ընկերությունում յուրաքանչյուր շոկոլադե պարկուճ պատրաստվում է խնամքով և մասնագիտական հմտությամբ։ Մեր փոքր խմբաքանակով, ձեռքով պատրաստվող արտադրության սկզբունքը թույլ է տալիս ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքին՝ երաշխավորելով համի և թարմության բարձրագույն չափանիշները։ Հիշարժան դարձրեք ձեր կյանքի լավագույն պահերը համտեսելով մեր եզակի շոկոլադները։

ՀԱՏՈՒԿ ՀԱՄԵՐ և ԴԻԶԱՅՆՆԵՐ

Մեր ձեռագործ շոկոլադե սուրճի պարկուճների շարքում մեկտեղված են եզակի և տարբերվող համեր։ Կարամելից մինչև թարմ ցիտրուս՝ կան համային բազմազան տարբերակներ, որոնք բավարարում են յուրաքանչյուրի նախասիրությունները։

ԲԱՐՁՐՈՐԱԿ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Մենք վստահ ենք, որ բացառիկ շոկոլադի հիմնային գաղտնիքը որակապես բարձր բաղադրիչներն են։ Այդ իսկ պատճառով մենք օգտագործում ենք միայն լավագույն հումքը՝ աշխատելով բացառապես վստահելի ու մշտական գործընկերների հետ՝ բացառելով արհեստական հավելումներ և կոնսերվանտներ։

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ

Մեր շոկոլադե պարկուճները որքան նորարարական են, այնքան էլ՝ համեղ։ Յուրահատուկ պարկուճ ոչ միայն հաճելի է իր դիզայնով օգտագործման մեջ, այլ նախապես մտածված կատարյալ չափաբաժին է մեկ անձի համար։ Միանշանակ այս պարկուճները կատարյալ են սուրճի, թեյի հետ մատուցման համար։

ԼՅՈՒՔՍ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Մեր շքեղ փաթեթավորումը արտացոլում է մեր շոկոլադների էլեգանտությունն ու կատարելությունը։ Տուփերի դիզայնի մանրակրկիտ ընտրությունը դարձնում է այն նաև կատարյալ նվեր ցանկացած առիթի համար։ Կարևորելով հաճախորդների գոհունակությունը, փաթեթավորումն իրականացվում է շուկայում լավագույն գործըներների հետ համագործակցությամբ՝ օգտագործելով լավագույն հումքերը։ ԷՆՑՈ ՉՈԿՈԼԱԴ ՓՈԴՍ - ի հետ դուք կարող եք վայելել համային և էսթետիկ շքեղություն։

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՓՈՐՁԸ

Մենք առաջարկում ենք անհատականացված ծառայություն՝ օգնելու ձեզ ընտրել կատարյալ շոկոլադների հավաքածու՝ համապատասխան ձեր ճաշակին։ Մեր նպատակն է ապահովել հաճելի և հիշարժան փորձառություն՝ սկսած մեր կայք այցելությունից մինչև համտես։

Մեզ ճանաչելու ամենաարագ ճանապարհը

     ԲԵՌՆԵԼ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԷՆՑՈ®

ՉՈԿՈԼԱԴ ՓՈԴՍ

Image

Մեր ուղին սկսվեց պարզ մի գաղափարից՝ ստեղծել եզակի շոկոլադաներ, որոնք իրենց դիզայներական լուծումներով կլինեն հարմար՝ օգտագործման մեջ և հաճելի՝ աչքի համար։ Սուրճի և շոկոլադի հանդեպ սիրով ոգեշնչված՝ նախաձեռնեցինք պատրաստել լավագույն ձեռագործ շոկոլադները՝ պարկուճի տեսքով։ Մեր նպատակն է ձեր փոքրիկ սուրճային ընդմիջումները վերածել փոքրիկ վայելքների։ Չէ՞ որ մեր կյանքը փոքրիկ երջանկությունների մասին է։

Image

ԴԱՐՁԵ՛Ք ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ

Միացե՛ք մեր սոցիալական ցանցին

ԱՊՐԱՆՔՆԵՐ

8

Ապրանքներ

1

Վկայական

2

Շոկոլադի Տեսակ

1

Ծագման Երկիր