Thank You For Your Order!
We will contact You via provided email
ԴԱՐՄԱՆ® ՕՐԳԱՆԱԿԱՆ ԲՈՒՍԱԿԱՆ ԹԵՅ
Մենք առաջարկում ենք փաթեթավորման լայն տեսականի։ Մեր թեյի հավաքածուի տուփում յուրաքանչյուր բուսական խառնուրդ առանձին տեղադրված է նեյլոնե թրմելու տոպրակի մեջ՝ ապահովելով յուրահատուկ համ։ Հավաքածուի տուփը ներառում է չորս տարբեր բուսական խառնուրդներ, որոնցից կարող եք ստեղծել ձեր սեփական համերը։ “Դարման” գրքային փաթեթավորումը կատարյալ նվեր է ինչպես թեյի, այնպես էլ գրքի սիրահարների համար։
Մեր թեյերը նվազեցնում են մի շարք առողջական խնդիրների առաջացման հավանականությունը։ Դրանք խթանում են իմունային համակարգը, նվազեցնում քնի հետ կապված խնդիրները, ունեն հակաբորբոքային և ցավազրկող հատկություններ, նվազեցնում են սրտանոթային խնդիրները, բարելավում մարսողական ֆունկցիաները, պարունակում են բնական հակաօքսիդանտներ և վիտամիններ, ինչպես նաև օգնում են նվազեցնել սթրեսն ու անհանգստությունը։
Թարմացնող և բուրավետ խառնուրդները կպարգևեն ձեր համային զգայարաններին անմոռանալի հիշողություններ առանց կոֆեինի բացասական ազդեցության։
ԴԱՐՄԱՆ թեյը այն միքսն է, որը կգոհացնի ցանկցած ճաշակի քիմք, մեկտեղելով օգտակար հատկություններն ու բացառելով կոֆեինի բացասական ազդեցությունն օրգանիզմին։ Մեր թեյի խառնուրդները միանշանակ կդառնան սիրված նվերներ և հուշանվերներ ցանկացած առիթի համար։
Մենք ընտրում ենք լավագույն բաղադրիչները և կատարում մեծ աշխատանք՝ պահպանելու թեյի խառնուրդների համերն ու բուժիչ հատկությունները՝ վստահ լինելով, որ յուրաքանչյուր փաթեթ պարունակում է ձեր առողջության համար առավելագույն օգտակարություն։
ԴԱՐՄԱՆ թեյը գնահատվում է ամբողջ աշխարհում ոչ միայն իր նրբագեղ դիզայնով, այլև իր թարմացնող և բուրավետ համերով։
Դարման թեյը արտացոլում է բնության բուժիչ ուժի նկատմամբ հավատը,, որի հիմնարար առաքելությունն է՝ պարգևել առողջություն և երկարակեցություն։ Մեր համեղ և օրգանական արտադրանքով մենք ձգտում ենք բնությունը մոտեցնել մարդկանց, իսկ մարդկանց՝ իրենց արմատներին։ Քանի որ մարդիկ օրեցօր ավելի գիտակից են դառնում իրենց սպառածի նկատմամբ՝ նախընտրելով օրգանականը, մենք միշտ հավատարիմ ենք մնացել այս արժեքներին։